Լևանդովսկին գոլը նվիրել է հղի կնոջը
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումից հետո նշել է, որ խփած հաղթական գոլը նվիրել է հղի կնոջը։
«Այս հաղթանակը կարևոր է թիմի մենթալիտետի ու հոգեբանության տեսանկյունից.- Լևանդովսկու խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես 2-3 ամիս կատարելագործում էի տուգանային հարվածները։ Ուրախ եմ, որ հաջողվեց այդ որակներն օգտագործել խաղում։ Բացի այդ, դա հիանալի հնարավորություն էր՝ հաղորդելու, որ իմ կինը հղի է։ Այս գոլը ես նրան եմ նվիրում»։