Խոսեպ Գվարդիոլա. «Երիտասարդությունը լավ փորձ ստացավ»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Սելթիկի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումից հետո, որն ավարտվել է 1։1 հաշվով, նշել է, որ գոհ է թիմի խաղից։ Մարզչի խոսքերով՝ երիտասարդությունը լավ փորձ է ստացել։
«Ես շատ ուրախ եմ։ Ուժեղ թիմի դեմ լավ խաղ ցուցադրեցինք,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Փորձառու խաղացողներն օգնեցին երիտասարդներին, ովքեր, իրենց հերթին, լավ փորձ ստացան։ Նրանք արժանի էին դրան, որովհետև լավ են աշխատել մարզումների ընթացքում։ Ուրախ եմ, որ նրանց Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն տվեցի։ Խաղը դուր եկավ հանդիսատեսին, թիմերը ցուցադրեցին հարձակողական ֆուտբոլ։ Հաճույք ստացանք խաղից։ Ուրախ եմ նաև, որ դուրս եկանք փլեյ-օֆֆ։ Հիմա կսպասենք վիճակահանությանը»։