Նախորդ տարվա մթերված խաղողի դիմաց պարտքը 145.2 մլն դրամի է
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է: Այդ մասին տեղեկացնում են Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, մասնավորապես, նախորդ երկու ամիսների ընթացքում կատարված մարումների արդյունքում սեպտեմբեր ամսին առկա 820 մլն ընդհանուր պարտքը նվազել է` հասնելով 145.2 մլն դրամի: Դեկտեմբերի 7-ի դրությամբ գյուղացիական տնտեսություններին պարտքեր ունի 9 ընկերություն:
«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է վերամշակող ձեռնարկություններին առավելագույնը մինչև տարեվերջ ամբողջությամբ կատարել գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները», -ասված է ԳՆ հաղորդագրության մեջ:
Նկատենք, որ տարբեր մարզերից գյուղացիները, ովքեր նախորդ տարիներին մթերել էին իրենց ու ընկերությունները դրա դրմաց չէին վճարել, բազմիցս բողոքի ցույցեր էին անում կառավարության շենքի դիմաց, փակում միջքաղաքային մայրուղիներ՝ պահանջում մարել պարտքերը:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղնախարար. «Վեդի Ալկո»-ն սկսել է խաղողագործների պարտքերի մարումը
- Մեկ տարի առաջ մթերած խաղողի դիմաց գյուղացիներին գործարանները պարտք են 487 մլն դրամ
- Խաղողի գնման, մթերումների հետ կապված առաջիկայում կլինի համակարգային մոտեցում. Ռոբերտ Մակարյան
- Խաղողի մթերման հետ կապված բոլոր խնդիրներն ուսումնասիրվում են. Իգնատի Առաքելյան
- Խաղողագործ. Դառել ենք հեռուստաաստղ, որտեղ միկրոֆոն ենք տեսնում, վազում ենք, բողոքում ենք