Հաստատվել են 2017 թվականի ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» ժամկետներն ու անցկացման վայրերը
2017 թ. շախմատային «Գրան Պրիի» մրցաշարերը տեղի կունենան Շարժայում, Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: Նորացված «Գրան Պրիին» կմասնակցեն 24 շախմատիստ (նախկինում Գրան Պրիին մասնակցում էին միայն 12 շախմատիստ), իսկ յուրաքանչյուր մրցաշարում մասնակիցների թիվը կլինի 18: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
«Գրան Պրիի» մրցաշարերը կանցկացվեն հետևյալ հերթականությամբ.
Փետրվարի 17-28. Շարժա, ԱՄԷ
Մայիսի 11-22. Մոսկվա, Ռուսաստան
Հուլիսի 5-16. Ժնև, Շվեյցարիա
Նոյեմբերի 15-26. Պալմա դե Մալյորկա, Իսպանիա
Դեկտեմբերի վերջին մրցաշարի մասնակիցների ցանկը կհրապարակվի ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում: