Մեկնարկում է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը
Դեկտեմբերի 8-11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելու է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի 2016 թ. աշխարհի առաջնությունը:
Հայաստանի Հանրապետությունը հունահռոմեական ոճում ներկայացնելու են Վարշամ Բորանյանը (71 կգ քաշային կարգ) և Սարգիս Քոչարյանը (80 կգ քաշային կարգ): Նրանք մասնակցելու են հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ:
Հայաստանի Հանրապետությունն ազատ ոճում ներկայացնելու են Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ քաշային կարգ) և Գրիգոր Գրիգորյանը (70 կգ քաշային կարգ): Նրանք հանդես են գալու ազգային թիմի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: