«Միլանի» վաճառքի ժամկետները փոխվել են
Սիլվիո Բեռլուսկոնին ամանորը կդիմավորի «Միլանի» նախագահի պաշտոնում, քանի որ ակումբի վաճառքը հետաձգվել է մինչև հաջորդ տարի և դեկտեմբերի փոխարեն տեղի կունենա մարտի 3-ին: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Չինական կողմն Իտալիայի կառավարության հետ որոշակի խնդիրներ ունի, բացի այդ պետք է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ներկայացնի ավանդ՝ 100 մլն եվրոյի չափով:
Հավելենք, որ Բեռլուսկոնին «Միլանը» ձեռք է բերել 1986 թ.: Ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի առաջնության 15-րդ տուրից հետո թիմն ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: