Վիգեն Սարգսյանն Արցախ էր մեկնել Նախագահի հետ
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում գլորվել է ձորը: Նախորդիվ տեղեկացրել էինք, որ վթարի հետևանքով զոհվել են վարորդը՝ պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը, ուղևորը՝ նախարարի անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը:
Վթարի պահին նախարար Սարգսյանը մեքենայի մեջ չի եղել, վթարի հանգամանքներն այս պահին պարզված չեն:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ալթունյանից Panorama.am-ը հետաքրքրվեց, թե որտե՞ղ էր պաշտպանության նախարարը և ինչո՞ւ էր նախարարին սպասարկող մեքենան առանց գերատեսչության ղեկավարի գտնվում այդ հատվածում:
Ի պատասխան Գևորգ Ալթունյանը տեղեկացրեց, որ նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ուղեկցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հարավարևելյան զորամասերից մեկն այցելության ընթացքում, որտեղից էլ նախագահի հետ մեկնել է Արցախ:
«Այդ ընթացքում նախարարին սպասարկող մեքենան և անվտանգության աշխատակիցները մեկնում էին Արցախ, որպեսզի տեղում ապահովեին նախարարի տեղաշարժն ու նրա վերադարձը Երևան»,- մեզ հետ զրույցում հայտենց Գևորգ Ալթունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական երկու պետությունների ղեկավարները ներկա են եղել նոր զորանոցի բացմանը
- Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է հարավարևելյան սահմանագոտի, Արցախ
- Պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան գլորվել է ձորը, զոհվել է երկու մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին