Լը Պեն. Օտարերկրացիների երեխաները չպետք է անվճար սովորեն ֆրանսիական դպրոցներում
Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը կոչ է արել թույլ չտալ, որպեսզի օտարերկրացիների երեխաներն օգտվեն դպրոցներում անվճար սովորելու հնարավորությունից:
Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական գործակալությունը:
Փարիզում ելույթ ունենալու ժամանակ Լը Պենը հայտարարել է, թե ինքը օտարերկրացիների «դեմ ոչինչ չունի»:
«Բայց ես ասում եմ նրանց. Եթե դուք եկել եք այս երկիր, դա չի նշանակում, որ այստեղ ձեր մասին պետք է հոգ տանեն, կամ որ ձեր երեխաները պետք է անվճար կրթություն ստանան»,-նշել է «Ազգային ճակատի» առաջնորդը:
Ֆրանսիայի ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենը համարվում է 2017թ-ի մայիսին նախատեսվող Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուներից մեկը: Քաղաքագետներն ու սոցհարցումները կանխատեսում են, որ ընտրություներում Լը Պենը կարող է անցնել 2-րդ փուլ:
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել էր, թե Ֆրանսիային վտանգ է սպառնում, քանի որ նրա նախագահ կարող է դառնալ Մարին Լը Պենը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան