
Մոուրինյո. «Զարյայի» հետ խաղը վճռորոշ է մեզ համար»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Լուգանսկի «Զարյայի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում կայանալիք հանդիպման մասին։ Անգլիացիները դեռ չեն երաշխավորել տեղը փլեյ-օֆֆում և պետք է խաղան հանուն հաղթանակի, նվազագույնը՝ ոչ-ոքիի։
«Զարյայի» հետ խաղը վճռորոշ է մեզ համար։ Պարտության դեպքում մենք կարող ենք լքել մրցաշարը, բայց, բնականաբար, չենք ուզում դուրս մնալ։ Եվրոպայի լիգան կարևոր է մեզ համար,- Ժոզեի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Մեր նպատակը հաղթելն ու փլեյ-օֆֆ մտնելն է, իսկ հետո պետք է ձգտենք հնարավորինս առաջ շարժվել։ Մենք հայտնվել ենք շատ ուժեղ խմբում, որից ցանկանում ենք անպայման դուրս գալ»։
Վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Յունայթեդն» իր ակտիվում 9 միավոր ունի՝ մեկ միավորով հետ մնալով «Ֆեներբախչեից» ու 2 միավորով գերազանցելով «Ֆեյենորդին»։