Սեուլում մեքենան մխրճվել է նախագահականի անվտանգության պահպանության ծառայության անցակետի մեջ
Սեուլում մեքենան մխրճվել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հենի նստավայրի անվտանգության պահպանության ծառայության անցակետի մեջ: Գազետա.ռու կայքը, հղում անելով «Ռենհափ» գործակալությունը, գրում է, որ պատահարի հետևանքով անվտանգության ծառայության մեկ աշխատակից տուժել է: Մեքենան վարել է 27-ամյա մի կին: Ներկայում փաստի առիթով ստուգումներ են կատարվում:
Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը համաձայնվել էր 2017-ի ապրիլին հրաժարական տալ:
Բի-Բի-Սի-ն հայտնում է, որ Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտոնապես ընթացք է տվել երկրի նախագահի նկատմամբ իմպիչմենթի ընթացակարգին: Իմպիչմենթի հարցով քվեարկությունը պետք է կայանա առաջիկա 72 ժամվա ընթացքում: Հավանաբար այն կկայանա դեկտեմբերի 9-ին՝ խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի վերջին օրը:
Հարակից հրապարակումներ`
- Կորեայում բավարար թվով ձայներ են հավաքել երկրի ղեկավարին իմպիչմենթ հայտարարելու համար
- Սեուլում հակակառավարական ակցիային ակնկալվում են 1,5 միլիոն մասնակից
- Հարավկորեացիները կրկին բողոքում են իրենց նախագահի դեմ
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Հարավկորեացիները բողոքում են նախագահի ընկերուհու՝ երկրի գործերին խառնվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում