Առաջարկվել է շաբաթ և կիրակի, ինչպես նաև տոնական օրերին ապահովել բանկերի աշխատանքը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց՝ հաշվի առնելով գալիք ամանորյա տոները, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ ժամանակացույց՝ ներառելով դեկտեմբեր ամսի ոչ աշխատանքային և հունվար ամսի տոնական օրերը:
«Պարոն Հարությունյան, ինձ թվում է շատ լավ շանս է՝ արտակարգ ռեժիմ սահմանել, հոսքը լինելու է շատ, որպեսզի մենք հասկանանք մեր նեղ տեղերը որտեղ են, ինչպես ենք անում, որպեսզի մաքսիմալ կոմֆորտային պայմաններ ստեղծենք ներկրողների համար և դրանից ելնելով՝ եզրակացություն անենք հաստիքացուցակի վերաբերյալ, նաև այն ժամանակացույցերի, որոնք դուք ունեք: Կան դրական արձագանքներ, որ օրինակ՝ հինգ օրվա մեջ ձևակերպել են նախկինում 25 օրվա փոխարեն: Ես չգիտեմ՝ հինգ օրը լավ է թե չէ, բայց մի հատ այդ ժամանակացույցերն էլ նայենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին էլ հանձնարարեց շաբաթ և կիրակի, ինչպես նաև տոնական օրերին ապահովել բանկերի աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան