Գնումների ընթացակարգը պարզեցվել է. քննարկում ԱԺ-ում
Ազգային ժողովում «Գնումների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ այսօր գործում է գնումների 7 ընթացակարգ, ինչը որոշակի դժվարություններ է առաջացնում, դրա համար դրանք պարզեցվել են՝ դարձնելով 4 ընթակարգ:
Դրանք են՝ էլեկտրոնային աճուրդ, մրցույթ, գնանշում և մեկ անձից գնումներ:
Վարդան Արամյանը նշեց, որ էլեկտրոնային աճուրդը տարածվելու է այնպիսի ապրանքների ու ծառայությունների վրա, որոնք կունենան մինչև 70 մլն դրամի արժողություն և դրանք հիմնականում կլինեն համասեռ բնույթի ապրանքներ:
Գնանշման միջոցով գնման դեպքում 70 մլն դրամ արժողությամբ այլ դեպքերի համար են, որոնք էլեկտրոնային աճուրդներում չեն ներառվում:
Մրցույթի միջոցով գնումներ իրականացնելիս էլ ծավալը պետք է լինի 70 մլն դրամից բարձր, հիմնականում սա վերաբերում է խոշոր շինաշխատանքներին:
Ըստ նրա՝ մրցույթով գնումների համար սահմանվում է 40 օր, սակայն որոշ դեպքերում կարող է ժամանակահատվածը կրճատել՝ սահմանել 15-օրյա մրցույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան