Վարչապետը հաջորդ շաբաթ կհանդիպի խոշոր արտահանողների, ներմուծողների և 5 խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց հաջորդ շաբաթ կազմակերպել խոշոր տնտեսվարողների հետ հանդիպումներ:
«Հաջորդ շաբաթ հանձնարարվում է կազմակերպել ՀՀ վարչապետի առանձին հանդիպումներ՝ 10 խոշոր հարկ վճարողների, 10 խոշոր նեմուծողների, տասը խոշոր արտահանողների, 5-10 խոշոր ներդրողների և հինգ բանկերի հետ»,- գործադիրի այսօրվա նիստում ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկելու են այն հարցադրումներն ու խնդիրները, որոնց առջև նրանք կանգնած են: