Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է հարավարևելյան սահմանագոտի, Արցախ
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան զորամասերից մեկը: Հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության և մամուլի միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, որից հետո շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և զինվորական ճաշարանում ճաշել զինվորների հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների:
Հանրապետության Նախագահն այնուհետև աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: