Գաբուզյանը շարունակում է անպարտելի մնալ
Իտալիայում ընթացող շախմատի Հռոմի բաց առաջնությունում կայացել են 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները։ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 2 պարտիաներում էլ հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով նախ Սմիթ Ֆրանսի, ապա Սերգեյ Ժիգալկոյի նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, այս պահին, չունենալով ոչ մի պարտություն, Հովհաննեսը 5․5 միավորով կիսում է 1-2-րդ հորիզոնականները` Վիտալի Կոզիակի հետ։ Հռոմի բաց առաջնության ավարտին մնացել է 3 տուր:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան