Հենրիխ Մխիթարյան. «Կարող եմ վարձահատույց լինել իմ լավ խաղով և խփած գոլերով»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի Լուգանսկի «Զարյայի» հետ այսօր կայանալիք հանդիպման մասին:
«Մտադիր չենք խաղալ ոչ-ոքիի համար: Ձգտելու ենք հաղթել: «Տոտենհեմի» հետ կայանալիք հանդիպումից առաջ հոգեբանական տեսանկյունից դա լավ կազդի մեզ վրա: Իհարկե, գիտակցում ենք, որ հեշտ չի լինելու: Մրցակիցը լավ է պաշտպանվում և գործում է հակագրոհներով: Խոտածածկի որակը ևս կարող է իր ազդեցությունն ունենալ: Պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի ու պայքարենք մինչև վերջ:
Շնորհակալ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին: Ես զգում էի նրանց աջակցությունն ու այժմ կարող եմ վարձահատույց լինել իմ լավ խաղով, խփած գոլերով ու կատարած գոլային փոխանցումներով»,- ասել է հայ ֆուտբոլիստը: