ՀՀԿ-ին նոր անդամագրված 7000 հոգուց ոչ ոք որևէ լումա չի ներդրել կուսակցությունում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից հետաքրքրվել է՝ նորագիր ՀՀԿ-ականները որքան անդամավճար են տվել կուսակցությանը։ Պարզվեց՝ նոր անդամագրված 7 հազար անդամներից ոչ ոք, այդ թվում և նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, որևէ լումա չեն ներդրել կուսակցությունում։
«Դեռ չեն մուծել, որոշակի գործընթաց կա, առաջիկա ամիսների, շաբաթների ընթացքում նոր կմուծեն իրենց համար ցանկալի գումարը, դա կլինի 100 դրամ, 1000 դրամ, իրենք կորոշեն»,- տեղեկացրել է Թադևոսյանը։ «Ժողովուրդ»-ին չի հաջողվել պարզել՝ որքան են պատրաստվում ներդնել ՀՀ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը և գյուղնախարար Իգնատի Առաքելյանը։
Ուշագրավն այն է, որ նրանք անգամ տեղյակ էլ չէին, որ նման բան գոյություն ունի։ Ի դեպ, նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ 16-րդ համագումարի օրը հայտարարվել էր, որ 2014 ապրիլի 1-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի մեկը ընկած ժամանակահատվածում անդամավճարներից գոյացել է 622 մլն 211 հազար դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա