Վերանալու է ճանապարհային ոստիկանություն հասկացությունը
Ոստիկանությունն այժմ աշխատում է մի քանի ուղղությամբ՝ և ներկայիս իրավիճակի պայմանների շտկման և բարելավման ուղղությամբ, և հեռահար ծրագրերը կյանքի կոչելուն, որոնք գլոբալ բարեփոխումներն են միտված,- Ազգային ժողովում «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ասաց հիմնական զեկուցող ոստիկանության պետի տեղալա Վարդան Եղիազարյանը:
«Մենք ստեղծել ենք համայնքային ոստիկանություն: Այստեղ դեռ անելիքներ ունենք, բայց գաղափարն այնպիսին է, որ սա այն ոստիկանությունն է, որ պետք է աշխատի համայնքների հետ, միտված լինի համայնքներին և անմիջական կապ ստեղծի: Եթե շատ կոպիտ ասեմ` սա շերիֆական ինստիտուտի ներդրում է, բայց` հայկական տարբերակով: Սա դեռ կայացման փուլում է»,- նշեց նա:
Փոխոստիկանապետի խոսքով՝ ճանապարհային ոստիկանությունն որդեգրել է այլ ձևի, մթեոդների «աշխատանքային ստիլ». «Այստեղ էլ լուրջ մտահղացում ունենք: Խոսքը գնում է պարեկային ծառայության անցնելուն: Այսինքն, ընդհանրապես ճանապարհային ոստիկանության հասկացողությունը, ըստ երևույթին, կվերանա, կլինի պարեկային ծառայությունը, որը կզբաղվի և ճանպարհային ոստիկանությունով, և հասարակական կարգի ապահովմամբ»:
Վ. Եղիազարյանը նաև ասաց, որ քննարկում են քրեական, հասարակական անվտանգության ոստիկանություններ ստեղծելու հարցը:
Հարցի քննարկմանը ՕԵԿ խմբակցությա ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ելույթում ասաց, որ ոստիկանական համակարգում կրթական ցենզի խնդիրը պետք է ավելի խստացնել, քանի որ գործ ունեն հասարակության հետ, հասարակությունն ամեն մի փոքրիկ առնչության հետ միանգամից արձանագրում է. «Ցավոք սրտի, այդ բախումները միշտ չէ, որ լավ հենքի վրա են լինում, դրա համար ոստիկանության համակարգի վրա գալիս են բացասական գնահատականներ»:
Նա նաև նշեց, որ անընդունելի է համարում, որ ոստիկանությունն առնչվում է տնտեսական բլոկի, ընտրական պրոսեցների հետ, երբ որ այդտեղ բացարձակապես միջամտության կարիք չկա:
Հարակից հրապարակումներ`
- Կարելի՞ է այդքան բացասական նյութերով լցնել եթերը. Ալեքսան Պետրոսյան
- Կտրուկ նվազել է ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի դիմորդների քանակը. Եղիազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան