Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, հանդիպմանն անդրադարձ է կատարվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։
Այս առումով, Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է, որ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը
- Նալբանդյանը Համբուրգում մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը
- Զախարովա. Մենք ամեն ինչ կանենք, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը լինի արդյունավետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան