Հենրիխ Մխիթարյան. «Օդեսա վերադարձը շատ հաճելի է»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Զարյայի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում այսօր կայանալիք հանդիպման մասին։
«Ուկրաինա վերադարձն ինձ համար միշտ էլ հաճելի է, քանզի հրաշալի հիշողություններ ունեմ այն ժամանակի մասին, որն անցկացրել եմ այստեղ։ Վերջին անգամ, երբ խաղացի այստեղ, իմ վերջին հեթ-տրիկը ձևակերպեցի «Շախտյորի» կազմում։ Ուստի ինձ համար Օդեսա վերադարձը շատ հաճելի է։
«Զարյայի» հետ հանդիպումից առաջ թիմի բոլոր ֆուտբոլիստներն իրենց լավ են զգում։ Այստեղ ենք եկել միայն հաղթելու համար, և բոլորն էլ կձգտեն ցուցադրել իրենց լավագույն խաղը։
Ո՞ւմ հետ խաղային զույգ կազմելն է առավել հարմար։ Կամ Մատայի, կամ մեկ այլ խաղացողի։ Հավանաբար, դա այնքան էլ կարևոր չէ, որովհետև բոլոր ֆուտբոլիստներն էլ ուժեղ ու թույլ կողմեր ունեն։
Գոհ եմ, որ սկսել եմ բավարար խաղային պրակտիկա ստանալ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Անցյալում որոշակի բարդություններ կային, սակայն հիմա ամեն ինչ կարգին է։ Կարծում եմ՝ բարելավել եմ իմ խաղային որակները և կարող եմ օգտակար լինել թիմին»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան