Ինդոնեզիայում երկրաշարժից զոհվերի թիվը հասել Է 99-ի
Ինդոնեզիայում դեկտեմբերի 7-ին 6,4 մագնիտուդով երկրաշարժը է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնել է Սումատրա կղզու հյուսիսի Բանդա Աչեխ քաղաքից 92 կիլոﬔտր արևելք ընկած շրջանում:
Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 99-ի, տեղացի ﬔկ բնակիչ համարվում է անհայտ կորած: «ՏԱՍՍ»-ը գրում է, որ տվյալները հայտնել է երկրի Ազգային որոնողական և փրկարարական գործակալության օպերատիվ շտաբի ներկայացուցիչը, որին ﬔջբերել է Detik լրատվական պորտալը:
Նրա խոսքով՝ տուժել է ավելի քան 750 մարդ, 136-ի վիճակը գնահատվում է՝ ծանր: Բացի այդ, տարահանման հատուկ կենտրոններ են տեղափոխվել 3,2 հազարից ավելի բնակիչներ:
Առավել լուրջ ավերածություններ են տեղ ունեցել Փիդիջայայի շրջանում: