Կարելի՞ է այդքան բացասական նյութերով լցնել եթերը. Ալեքսան Պետրոսյան
«Շատ քաղաքացիներ բողոքում են, որ մարդասպանությունները, դժբախտ դեպքերը, տրանսպորտային պատահարներն անընդհատ ցույց են տալիս հեռուստաալիքներով: Երեխաներ են նայում, վախենում են, կարելի՞ է այդքան բացասական նյութերով լցնել եթերը»,- այս մասին այսօր Ազգային ժողովում «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:
Պատգամավորը դիմելով Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին՝ նշեց. «Մարդիկ ասում են՝ ոստիկանությանը խնդրեք, որ քիչ ցույց տան նման կադրերը: Ուղղակի առիթից օգտվելով, պարոն Եղիազարյան, հարյուրավոր քաղաքացիների անունից խնդրում եմ՝ մի քիչ քչացնել այդ երևույթները կամ ընդհանրապես ցույց չտան, ամեն մի երևույթի հետ կապված կինո են նկարում»:
Վարդան Եղիազարյանը նշեց, որ պատգամավորի մտահոգությունը հաշվի կառնեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան