Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը գործարկել է նոր հավելված
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է անվճար ACBA QR բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա առանց գովազդային ցուցադրությունների, արագ և անվտանգ ընթերցել QR կոդեր:
Ընկերությույունից մանրամասնում են, հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են՝
- ընթերցել տարբեր QR կոդեր
- հիշել նախկինում ընթերցված հղումները՝ ըստ ամսաթվերի
- անմիջապես օգտագործել նախկինում ընթերցված հղումները
- հետևել բանկի նորություններին և գործող սակագներին:
Բանկը նախատեսում է այսուհետ QR կոդեր տեղադրել իր հաճախորդներին հասանելի բոլոր տպագրական նյութերում՝ այսպիսով ստեղծելով նրանց հետ կոնտակտի ևս մեկ հարթակ:
Հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում և App Store-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան