Նալբանդյանը Համբուրգում մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը
Դեկտեմբերի 8-ին Համբուրգում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարարները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. հոկտեմբերին Երևանում կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձել գլոբալ և տարածաշրջանային խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, Մերձավոր Արևելքում, Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին։
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են դեկտեմբերի երկրորդ կեսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նախապատրաստման հարցերը, մտքեր փոխանակել ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը շարունակում է աջակցել համաաֆղանական ընդգրկվածություն ունեցող խաղաղ գործընթացին. Նալբանդյան
- Զախարովա. Մենք ամեն ինչ կանենք, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը լինի արդյունավետ
- Ադրբեջանը և Թուրքիան փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց քարոզչական նպատակներին. Նալբանդյան
- Եվրոպայում հավատարմագրված ՀՀ դեսպաները կհավաքվեն Փարիզում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին