Հայտնի է դարձել ՌԴ նախագահի ընտրությունների անցկացման ժամկետը
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ Ռուսաստանում նախագահի ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի մարտին, ինչպես ծրագրված են եղել։ Այդ մասին գրում է «ТАСС»-ը։
Նա բացառել է, որ ընտրությունները կանցկացվեն արտահերթ, քանի որ դա հնարավոր չէ տարբեր տեխնիկական պատճառներով։ Օրինակ, որպես տեխնիկական պատճառ, Պամֆիլովան առանձնացրել է հաջորդ տարվա համար բյուջեի ձևավորումը։
«Ես ինձ իրավունք եմ վերապահում պնդել, որ ՌԴ նախագահի ընտրությունները կայանալու են օրենսդրությամբ սահմանված ժամանակում, այսինքն՝ 2018-ի մարտին», -հայտարարել է Պամֆիլովան։
Հարցին, թե հնարավո՞ր է բացառել երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, ԿԸՀ նախագահը պատասխանել է, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է։