ԱՆ. 2 հազար 746 սրտի վիրահատություն` պետպատվերով
2016թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակաընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության է ենթարկվել 2,746 քաղաքացի, որից 1,118-ը` ստենտավորում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով, 659-ը` բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածներ, 329-ը` սոցփաթեթի շահառուներ, 483-ը` զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, 161-ը` 0-18 տարեկան երեխաներ։
Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, 379 քաղաքացու սրտի վիրահատությունը կատարվել է բաց եղանակով։
Պետական պատվերի շրջանակում իրականացվել է նաև 2.112 կորոնարոանգիոգրաֆիական հետազոտություն։
2016 թվականի տասը ամսում սրտի ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 3 մլրդ դրամ։
Հարակից հրապարակումներ`
- «Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի» շրջանակում ստենտավորումների թիվն ավելացել է
- Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել են նաև մայրաքաղաքի այլ բժշկական կենտրոններ. Արմեն Մուրադյան
- Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել է ևս մեկ բժշկական կենտրոն
- Հայաստանում տարեկան իրականացվում է 500-600 երեխայի սրտի վիրահատություն
- «Մեր երկիրը պատրաստ չէ ֆինանսավորել սրտի վիրահատությունների բոլոր ծախսերը»