Նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթությունը մասայական կկիրառվի հանրապետության դպրոցներում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում Կրթության և գիտության նախարարին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել էլեկտրոնային կրթությունը նոր ուսումնական տարվանից մասայական կիրառում ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը և անհրաժեշտ մեթոդաբանության մշակման ու աշխատանքների վերահսկման մեխանիզմները:
«Իրատեսակա՞ն է պարոն Մկրտչյան»,- հարցրեց վարչապետը:
Երկրորդ՝ հաշվի առնելով ֆինանսական և տնտեսգիտական որակյալ կրթությամբ ապահովելու կարևորությունն ու արդիականացումը, Կարեն Կարապետյանը հանձնարարեց ԿԳ նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովման ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները