Մեծ թվով հալեպահայեր երազում են վերադառնալ. Հրապարակախոսը՝ Հալեպից
Հալեպի Բոստան Փաշա թաղամասի ազատագրումից հետո հելապահայերի շրջանում խանդավառություն է տիրում, մարդիկ անհամբեր են և մեծ ցանկություն ունեն մոտենալ ազատագրված տարածքներին: Այդ մասին «Արևելք»-ի փոխանցմամբ, «Հայ Ձայն» լրատվամիջոցին ասել է հալեպահայ հրապարակախոս, պոետ Հակոբ Նալբանդը (Հակոբ Դլդլյան):
«Հալեպի ուղղությամբ ճիշտ է, հրթիռակոծություն իրականացվում է, կան զարկեր, բայց ամեն ինչ խաղաղ է այժմ, ավելին, հայերի շրջանում տոնական տրամադրություն է», -նշել է պարոն Նալբանդը: Նա հույս է հայտնել, որ շուտով Հալեպի հարավային հատվածը ևս կազատագրվի ու մարդիկ հնարավորություն կունենան այցելել ազատագրված տարածքներ:
Ինչ վերաբերում է արդեն ազատագրված տարածքներին, Պարոն Նալբանդն ասել է, որ իրեն թույլ չեն տվել մոտենալ Բոստան Փաշա թաղամասին, մտնել եկեղեցիներ, լուսանկարել: «Սպասում ենք հիմա: Մեր թաղամասերն ահագին ապահով են, հիմա ես փորձեցի գնալ մեր եկեղեցիներ, բայց թույլ չտվեցին: Տակավին ականապատված տեղեր կան այնտեղ, կան թունելներ, որոնց մեջ էլ ականներ են տեղադրված: Սիրիական բանակի ծառայողները տարբեր երկրների մասնագետների հետ փորձում են ականազերծել դրանք ու նոր միայն հանձնեն ժողովրդին», -փոխանցել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Նա շփվում է Քեսապ, Լիբանան, Լաթաքիա, Հայաստան տեղափոխված իր հարազատների ու ընկերների հետ և գիտե՝ նրանց մոտ սպասողական վիճակ է, անպայման ուզում են վերադառնալ:
«Շատ կան այդպիսի մարդիկ, ես իրենց հետ խոսում եմ՝ Քեսապում, Լաթաքիայում, Հոմսում, Դամակոսում բոլորն ուզում են վերադառնալ: Մոտ 10 հազար հայեր ուզում են վերադառնալ, միայն թե խաղաղության վերջնական պայմանագիրը կնքվի: Ուզում են գալ Լիբանանից, Հայաստանից, Քեսապից, Լաթաքիայից: Իսկ ով որ գնաց Արևմուտք, Աստված իրենց հետ գնացել են կապիտալիզմի ձեռքերը, թող ծծեն իրենց արյունը», -հավելել է պոետը:
Հայկական թաղամասերում կան տներ, որոնք, նրա խոսքով, իսպառ քանդված են, օրինակ՝ Նոր Գեղի թաղամասում, իսկ կան նաև շինություններ, որոնց վրա ռումբ է ընկել, վնասել է, բայց քանդված չէ: Հալեպի քաղաքապետարանը, համապատասխան հանձնաժողովները կորոշեն՝ ինչպես վերանորոգել դրանք:
«Տների մեծ մասը փոքր վնասվածքներ են ստացել, որոնք կարելի է սարքել: Այսինքն մի 15-20 օր կամ մի ամիս, որ աշխատեն, կվերանորոգեն տները: Բայց շենքեր կան, որ ընդհանրապես փլված են, բարեբախտաբար դրանց թիվը քիչ է: Խորապես չենք կարող տեսնել, այդ թաղերը մտանք, տեսանք ին է կատարվել առաջին գծի վրա՝ շենքեր կան, որ ընդհանրապես չկան: Իսկ շենքեր էլ կան, որ կարելի է վերականգնել ու դրանից հետո կյանքը կշարունակվի»,-հավելեց գրողը:
Հարակից հրապարակումներ`
- Այժմ սիրիական բանակի հսկողության տակ է Արևելյան Հալեպի 47 թաղամաս
- Հալեպահայերն առաջին անգամ մուտք են գործել Հալեպի Ազգային գերեզմանատուն, այցելել հարազատների շիրիմներին
- WSJ-ը պատմել է Հալեպում գրոհայինների հուսահատ վիճակի մասին
- Հալեպում ռուս զինվորական բժշկուհի է զոհվել
- 1500 բնակչի հաջողվել է լքել Հալեպի արևելյան շրջանները
- Սիրիայի ԱԳՆ. Թուրքիան է պատասխանատու Մերձավոր Արևելքում տիրող լարվածության համար
- Սիրիայի նախագահ. Շատ բան չեմ սպասում Թրամփից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան