Կտրուկ նվազել է ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի դիմորդների քանակը. Եղիազարյան
Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունը խթանելու, ոստիկանությունում առաջատար թափուր հաստիքների առավել արդյունավետ համալրման անհրաժեշտությամբ:
««Ոստիկանությանում ծառայության մասին» օրենքի ներկայիս կարգավորումների կիրառման ընթացքում որոշակի խոչընդոտներ են առաջանում միջին և կրտսեր խմբերի թափուր հաստիքների համալրման աշխատանքներում»,- ասաց փոխոստիկանապետը՝ հավելելով, որ կտրուկ նվազել է ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի դիմորդների քանակը:
Նրա խոսքով՝ դիմորդների փոքր թվի պարագայում մրցակացային սկզբունքը մղվում է երկրորդ պլան, առաջայնությունը տրվում է հատկացված տեղերի լրացման սկզբունքին:
«Խնդիրների լուծման նպատակով այս նախագծով առաջարկվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում բացի ոստիկանության միջին մասնագիտական կրթության ունեցող քաղաքացիներից հնարավորություն ընձեռել նշանակելու նաև համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթության ունեցող քաղաքացիներին՝ ոստիկանության ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանելու լիազորությունը վերապահել կառավարությանը: Հանել ավագ, գլխավոր, բարձրագույն խմբերի համար նախատեսված բարձրագույն ոստիկանական կրթության պարտադիր պահանջը»,- ասաց Վ Եղիազարյանը:
Պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին ի պատասախան, թե խորացե՞լ եք հիմնախնդրի արմատների մեջ, Վ. Եղիազարյանն ասաց. «2011 թվականից մտավ երկաստիճան, եռաստիճան ուսումնական համակարգի ներդրման հետ կապված փոփոխությունը, միգուցե նպատակը շատ լավն էր, հեռահար, բայց, փաստորեն, այսօրվա վիճակում դա մեզ բերեց խնդիրներ: Հիմա առաջարկում են՝ և գործելու է եռաստիճան կրթական համակարգի՝ ակադեմիա, քոլեջ, ուսումնական կենտրոնի սկզբունքը, և հնարավարություն է ընձեռնվելու կազմակերպել դրսից ընդունելություն: Սա մեզ համար կենսական նշանակություն ունի այս պահին»:
Պատգամավոր Կարինե Աճեմյանը հետքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ դիմորդների թիվը նվազել է: Փոխոստիկանապետն ասաց, որ կրթահամալիրում սովորում են երկու տարի, ակադեմիայում՝ 4 տարի, այդ ընթացքում չեն ստանում աշխատավարձ: «Այս պայմաններում գրավչության մասին որևէ խոսք չի կարող լինել: Կրթահամալիրում սովորող ոստիկանները օրենքի ուժով նույն ոստիկանության ծառայողներն են, այստեղ սոցիալական անհավասարությունը փորձել ենք այս օրենքով շտկել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան