ԱԺ-ն ընդունեց 2017թ. պետական բյուջեի լրամշակված նախագիծը
Ազգային ժողովի նիստում ընդունվեց «2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասաց. «2017 թվականի պետական բյուջեն ոչ մի սանտիմետր առաջ քայլ չէ, հակառակը՝ շարունակում է ՀՆԱ –ի 400 միլիարդ դրամի այսօրվա կրճատման քաղաքականությունը: Սա նշանակում է՝ այս պահի դրությամբ 80 միլիարդ դրամից ավելի բյուջեն պակասորդ ունի: Իսկ այս քաղաքականությունը շարունակվելու է հաջորդ տարի վարկեր վերցնելով և փակելով: Մեր քաղաքացիներին ստիպում են վարկեր վերցնել: Ամեն ընտանիք 2 վարկ ունի: 1 միլիոն 400 հազար միավոր վարկ կա: Սա կոչվում է , որ բոլորի եկամուտները կրճատվում են, թունելի վերջում լույս չկա, իսկ սա մենք համարել ենք ծրագրերի հետաձգման բյուջե: Մենք չենք կարող կիսել այդ բյուջեի կատարման քաղաքական պատասխանատվությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կուսակցական պատգամավորեը հստակ դեմ են քվերակելու այս բյուջեին:
ՀԱԿ խմակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նույնպես ասաց, որ դեմ ենք քվարկելու. «Փաստարկերը բերել ենք: Սա, ըստ էության, գրավոր ապացույց է այն մասին, որ այս կառավարությունը խոստովանում է , որ ի վիճակի չէ զարգացնել երկիրը»:
ՕԵԿ խմբակության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց. «Բյուջեի հետ կապված կասեի՝ ոչ մի միլիմետր առաջ չենք գնացել, որովհետև ոչինչ չի փոխվել՝ նույն դիֆիցիտով, նույն լրջագույն խնդիրներով մենք այսօր 2017 բյուջե ենք հաստատում, որտեղ որևէ առաջխաղացում չկա առողջապահության, կրթության, սոցիալական համակարգերում: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցերը որևէ սպասելիք չունեն, ընդհակառակը՝ կրճատումներ, զրկվել աշխատանքից, որը նշանակում է՝ արտագաղթի տոկոսը պետք է բարձրանա: Ուստի՝ մենք դեմ ենք եղել և դեմ ենք լինելու»:
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագիծը:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանն ասաց, որ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, և ինչպես առաջարկվել էր՝ հանձնաժողովը որոշել է երկուշաբթի խորհրդարանական լսումներ կազմակերպել այս և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը նախագծերի հետ կապված:
Հարակից հրապարակումներ`
- Պետական բյուջեի նախագծի ընդհանուր ուրվագծերը գրեթե փոփոխության չեն ենթարկվել. Վարդան Արամյան
- Պատգամավորները պահանջեցին տեղական տուրքերի վերաբերյալ օրինագիծը դնել հանրային քննարկման
- Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին
- ԿԲ-ի եզրակացությունը՝ 2017թ-ի բյուջեի նախագծի մասին
- ԱԺ-ում Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. բյուջեի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան