Փոխնախարարը վեճի բռնվեց բողոքի դուրս եկած խաղողագործների հետ
2015-ի աշնանաը մթերած խաղողի դիմաց դեռևս գումարներ չստացած գյուղացիներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականցնում: Խաղողագործներին մոտեցավ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
«Հիմա ինձ պատասխան տուր, իմ փողերը ե՞րբ եք տալու»,-նրան հարցրեց գյուղացիներից մեկը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ գյուղացիների փողն ինքը չի վերցրել:
«Եթե դուք եք գալիս մեզ հետ խոսալու… Ժամկետները արդեն քանի անգամ եք ասել: Նույն բանը մի տարի է՝ կրկնում եք»,-տարբեր կողմերից վրա տվեցին գյուղացիները:
Հարցերը բարկացրեցին Մակարյանին: Նա վերջնականապես հունից դուրս եկավ, երբ բողոքողներից մեկն ասաց, որ փոխնախարարը պատասխանատու չէ իր խոսքերի համար:
«Պատասխանատուն դու չես»,-ասաց Մակարյանը:
Գյուղացիներն էլ բարկացան՝ մեզ ասել եք մինչև ամսի մեկը, մեզ ոչ մի բան չի հետաքրքում: Մակարյանն էլ սկսեց բացատրել, որ գնորդը հրաժարվել է այլ ընկերությունից սպիրտ գնել:
Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալներով, նախորդ երկու ամիսների ընթացքում կատարված մարումների արդյունքում սեպտեմբեր ամսին առկա 820 մլն ընդհանուր պարտքը նվազել է` հասնելով 145.2 մլն դրամի: Ս.թ դեկտեմբերի 7-ի դրությամբ գյուղացիական տնտեսություններին պարտքեր ունեն թվով 9 ընկերություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Նախորդ տարվա մթերված խաղողի դիմաց պարտքը 145.2 մլն դրամի է
- Մեկ տարի առաջ մթերած խաղողի դիմաց գյուղացիներին գործարանները պարտք են 487 մլն դրամ
- Խաղողագործ. Դառել ենք հեռուստաաստղ, որտեղ միկրոֆոն ենք տեսնում, վազում ենք, բողոքում ենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան