Բլատտերը պատմել է, թե ինչու է ցանկացել, որ աշխարհի առաջնությունն անցկացվի Ռուսաստանում
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատտերը շեշտել է, որ ցանկացել է, որպեսզի աշխարհի ֆուտբոլի 2018 թ. առաջնությունը կամ Ռուսաստանում անցկացվի, կամ ԱՄՆ-ում։ Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով Բլատտերը 6 տարով զրկվել է ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից։
«Ես ուզում էի, որ աշխարհի 2018 թ. առաջնությունը կամ Ռուսաստանում անցկացվի, կամ ԱՄՆ-ում,- Բլատտերի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Կարծում էի, որ եթե նման մրցաշարի կազմակերպման իրավունքը հանձնվի գերտերություններից մեկին, դա կօգնի աշխարհում հասնել փոխըմբռնման։ Եվ դրանում ես տեսնում էի իմ նպատակը. աշխարհի տարբեր երկրների կողմից մեծ փոխըմբռնումը գերազանց նվաճում կլիներ ՖԻՖԱ-ի ղեկավարի համար»։