Ադրբեջանը լրիվ կտրվել է իրականությունից. Նալբանդյան
Բացառված չէ՝ ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով ՀՀ և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպման հնարավորության մասին:
Բայց այդ կարգի հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվել, որովհետև եթե մեր հարևան երկրից հնչում են հայտարարություններ հենց Համբուրգից առաջ, որ միջազգային իրավունքը ոչինչ է, ուժը, ուժի կիրառումն է ամենակարևորը,- հայտարարել է նա Համբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ 21-րդ դարում, այդպիսի հայտարարություններ ակնկալելը որևէ մի երկրի ղեկավարության կողմից, արդեն խոսում է այն մասին, որ Ադրբեջանը լրիվ կտրվել է իրականությունից: Միաժամանակ նախարարը հավելեց, որ հիմնախնդրի կարգավորման հարցում եռանախագահող երկրների տրամաբանությունը և այն տրամաբանությունը, որով մոտենում է ադրբեջանական կողմը, հակասում են իրար և ինչքան գնում, ավելի են հակասում:
«Եռանախագահները խոսում են միջազգային հանրության անունից՝ մեկ լեզվով, դրան ի պատասխան ամեն անգամ հնչում են նոր սպառնալիքներ մյուս կողմից՝ ասելով, որ միջազային իրավունքը չի գործում, սա պետք է անենք, այն պետք է անենք: Բայց իրենք իրենց փակուղու մեջ են դնում»,- ասաց Է.Նալբանդյանը:
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարը միացել են երեկվա հայտարարությանը, քանի որ եղել են նման դեպքեր, ԱԳ նախարարը նշեց. «Ինչպես եք կարծում՝ արդյո՞ք Ադրբեջանը կարող էր միանալ այն հայտարարությանը, որ երեկ արեցին եռանախագահողները: Ոչ: Մենք կարող էինք միանալ»:
Միաժամանակ նախարարը հավելեց, որ պետք չէ հուսահատվել, որ Ադրբեջանի և միջազգային հանրության դիրքորոշումները, մոտեցումները հակասում են իրար:
«Միշտ պետք է տրամարդրվել, որ բանակցային գործընթացը պետք է շարուակել, որովհետև բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Հայաստանը շարունակելու է եռանախագահող երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ լուծմանը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների հետ կապված հարցերում որևէ փոփոխություններ կան, Է. Նալբանդյանն ասաց, որ թեև Ադրբեջանը ներկայացում է, որ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց հենց երեկ եռանախագահողները հստակ նշեցին՝ պետք է առաջընթաց գրանցել մեխանիզմի ստեղծման պայմանավորվածության վերաբերյալ, պետք է խոչընդոտները վերացնել այն ճանապարհին, որը տանում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը:
«Եթե ավելացնենք թիվը մի քանի հոգով, շատ բան չի փոխելու, բայց շատ կարևոր է, որ ինչ որ մի սիմվոլիկ քայլ կարող է արվի, որ շարժվում են առաջ:
Ադրբեջանը սկզբում ընդհանրապես դեմ էր, հիմա ասում է՝ եկեք ավելացնենք մի քանի հոգով, յոթ հոգու մասին է խոսք գնում, բայց եկեք դրանք չտեղակայենք շփման գծում, տարածաշրջանում, այլ ուղարկենք Բաքու, Թբիլիսի, Երևան, թող այնտեղ նստեն, հետո թույլտվություն հարցեն Ադրբեջանից՝ երբ գան, թե չգան: Այս դեպքում որտե՞ղ է այդ դիտորդական առաքելության արդյունավետությունը»,- նշեց նախարարը:
Նա նաև հավելեց, որ ադրբեջանական կողմն ասում է՝ մեխանիզմներ կարող են ստեղծել կարգավորումից հետո. «Եթե կարգավորում լինի՝ ի՞նչ միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին խոսք կարող է լինել»:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Համբուրգի հանդիպումը կարևոր էր
- Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը
- Համբուրգում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
- Նալբանդյան. Երբ խոսքը հակամարտության գոտու մարդկանց անվտանգության մասին է, ճղճիմ սակարկությունը տեղին չէ
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
- Զախարովա. Մենք ամեն ինչ կանենք, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը լինի արդյունավետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին