
Լավրովն առաջարկում է դիտորդներին տեղակայվել շփման գծում
ԵԱՀԿ-ում ԼՂ հակամարտության գոտում դիտորդների տեղակայաման հարցի շուրջ կոնսենսուս կա, բայց տեղակայման վայրի շուրջ փոխհամաձայնություն դեռ չի հաջողվում ձեռք բերել: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Համբուրգում կայացած ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում:
«Այդ պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն ԵԱՀԿ-ի որոշումներում, բայց դա անելու համար անհրաժեշտ է համաձայնություն։ Դիտորդների թվի ավելացման վերաբերյալ փոխհամաձայնություն կա, բայց նրանց տեղակայման հարցի շուրջ փոխհամաձայնություն չկա: Իմ կարծիքով՝ այդ դիտորդները պետք է տեղակայվեն շփման գծում, բայց այդ հարցը դեռ չի ստացվում փոխհամաձայնեցնել»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը: