Ռիոյի արվարձաններում մոլորված իտալացի զբոսաշրջիկը սպանվել է
Իտալացի զբոսաշրջիկը, որը ճանապարհորդել է Հարավային Ամերիկայում մոտոցիկլով, խառնել է ճանապարհը, մոլորվել է Ռիո-դե-Ժանեյրոյի արվարձաններում և սպանվել։
«Reuters»-ի փոխանցմամբ, ոստիկանությունը պարզել է սպանվածի ինքնությունը՝ 52 տարեկան է, անունը՝ Ռոբերտո Բարդելլա։ Նա և իր ընկերը, որը նույնպես իտալացի է, մոտոցիկլով են եղել և ճանապարհին կողմնորոշվել են GPS համակարգով։
Այդ համակարգը սխալմամբ նրանց տարել է Ռիոյի արվարձաններ։ Այստեղ հանցագործների խումբը կրակահերթ է բաց թողել զբոսաշրջիկների ուղղությամբ։ Ստացած վնասվածքներից Բարդելլան մահացել է։
Լրատվամիջոցը նկատել է, որ Ռիո-դե-Ժանեյրոյում հանցագործության մակարդակը շատ բարձր է։ Տնտեսական անկումը, գործազրկության աճը և բյուջեի դեֆիցիտը հանգեցրել են նրան, որ թմրաբիզնեսով զբաղվող տարբեր խմբավորումներ գրավում են քաղաքի թաղամասերը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը