Վահրամ Աթանեսյան. Հարավային Կովկասում կա մի ապօրինի պետական կազմավորում՝ Ադրբեջանի Հանրապետությունը
ԵԱՀԿ համանախագահները կարո՞ղ են արդյոք հասնել նրան, որ Ադրբեջանը փոխի իր սահմանադրությունը: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այսօրվա հայտարարությանը, հարցադրեց Արցախի հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար, փորձագետ Վահրամ Աթանեսյանը:
Փորձագետը, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը դիտարկելով Ալիևի՝ օրեր առաջ Թարթարում արած հայտարարության համատեքստում, գնահատեց իրավիճակը «ինտրիգային»:
Նշենք, որ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 3-ին Արցախա-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող Թարթար քաղաքում հայտարարել է. «Այսօր մենք չենք հավակնում Հայաստանի ներկա տարածքներին: Մենք մտադիր չենք ռազմական ճանապարհով վերադարձնել ո’չ Երևանը, ո’չ Մեղրին, ո’չ Գորիսը: Բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակը, և մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր պատմական հողերը»:
«Ալիևի հայտարարության մեջ խոսքը Երևանը «վերադարձնելուն» էր վերաբերում: Այդ համատեքստում, ի՞նչ կապ ունի, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ինչ հայտարարություն են արել»,- ասաց Աթանեսյանը:
Աթանեսյանը նշեց, որ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում գրված է, թե այդ սահմանադրությամբ հիմք է ընդունվել 1991թ.-ի հոկտեմբերի 18-ի պետական անկախության հիմունքների մասին սահմանադրական օրենքը, որում ասվում է, որ Ադրբեջանի հանրապետությունը հանդիսանում է 1918թ.-ի մայիսի 28-ից մինչև 1920 թ ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը: Այնտեղ չի ասում է որ տարածքային իրավահաջորդ, այլ պարզապես իրավահաջորդ:
«Եթե Մինսկի խմբի համանախագահները չեն կարող հասնել նրան, որ Ադրբեջանը փոխի իր սահմանադրությունը և իրեն ճանաչի գոնե այն սահմաններում, որ ինքն ունեցել է Խորհրդային միության տարիներին: Ինչի մասին է խոսքը»,- զարմացավ նա և հավելեց, որ Ադրբեջանի հանրապետությունը ակնհայտորեն հայտարարում է, որ Հայաստանի հանրապետություն գոյություն չունի, այստեղ արդեն բոլոր դիվանագիտական «ռևերանսները» կորցնում են իրենց իմաստը:
«Խնդիրը պետք է հստակ և կոնկրետ դրվի: Միջազգային հանրությունը պետք է պահանջի որ Ադրբեջանը վերանայի իր անկախության հռչակման իրավական հիմքերը: Բայց քանի որ Ադրբեջանը այդ հիմքերը վերականգնել չի կարող քանզի այդպիսի հիմքեր գոյություն չունեն, ապա պետք է հայտարարել, որ Հարավային Կովկասում գոյություն ունի մի ապօրինի պետական կազմավորում, դա Ադրբեջանի հանրապետությունն է: Որն իր վրա վերցրել է Իրանի հյուսիսային տարածաշրջանի անունը և հավակնում է բոլոր հարևան երկրների տարածքներին՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի: Միջազգային ագրեսորը պետք է պատժվի միջազգային իրավունքի բոլոր օրենքներով ու չափանիշներով: Այստեղ մենք չպետք է ստեղծենք երկրորդ Հիտլեր, կամ եկրորդ Սադամ Հուսեյն»,- նշեց նա:
Աթանեսյանի համոզմամբ՝ Ադրբեջանը 1991թ.-ին այդ օրենքն ընդունել է, մտադիր լինելով գրավել առնվազն Սյունիքը:
«Մենք թույլ չենք տվել, կանխել ենք: Մենք կանխել ենք ագրեսիան, մենք կանխել ենք Խորհրդային միության փլուզումը ռեվիզիայի ենթարկելու Ադրբեջանի փորձերը: Խորհրդային միությունը փլուզվել է 15 միութենական հանրապետությունների պահպանելով իրենց գոյություն ունեցող սահմանները, ի տարբերություն Ադրբեջանի, որ իր անկախությունն հռչակել է 18 թվականի սահմաններով, որը պարանոյա է, քաղաքական պարանոյա Եթե միջազգային հանրությունը չկանխի Ադրբեջանի հավակնությունները, վաղը մենք գործ ենք ունենալու Հիտլերի կամ Սադամ Հւսեյնի նման մի բռնապետի հետ: Եվ եթե այդ բռնապետը չի կայացել, ապա ի շնորհիվ հայկական զինված ուժերի»,- նշեց Աթանեսյանը և հավելեց, որ եթե համանախագահներն ուզում են 1994 թվականի հրադադարը գործի, ապա ագրեսորին պետք է ցույց տան իր սահմանները:
«Դա Քուռից, ձախ ափն է մինչև Բաքու: Քուռից աջ Ադրբեջանը որևէ տնտեսական հետաքրքրություն չունի»,-ասաց նա:
Աթանեսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները փորձում են ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որից բոլորը բավարարված կլինեն, ապա դա այսօրվա իրավիճակն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան