Նոբելյան մրցանակաբաշխությունը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում
Առաջին ալիքի ուղիղ եթերում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ին, կցուցադրվի գիտության ոլորտում ամենասպասված և հեղինակավոր իրադարձություններից մեկը՝ Նոբելյան մրցանակաբաշխությունը: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այն կմեկնաբանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Էրիկ Անթառանյանը:
Նոբելյան մրցանակաբաշխությունն ամենամյա միջոցառում է, որի ընթացքում շվեդական և նորվեգական հանձնաժողովների կողմից տրվում են մրցանակներ հեղինակավոր գիտական ձեռքբերումների, մշակույթի մեջ արված ներդրումների և հասարակության զարգացմանը նպաստելու համար:
Նոբելյան մրցանակը շնորհվում է հետև յալ բնագավառներում՝ ֆիզիկա, քիմիա, բնախոսություն և բժշկություն, գրականություն եւ խաղաղություն: 1968 թ-ից Շվեդական կենտրոնական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ մրցանակ է տրվում նաև տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար՝ նվիրված Ալբերտ Նոբելի հիշատակին:
Մրցանակը տրվում է 1901 թվականից: 1901- 2016 թթ-ի ընթացքում Նոբելյանը մրցանակը, ընդհանուր առմամբ, շնորհվել է 579 անգամ:
Հարակից հրապարակումներ`
- Ստոկհոլﬕ Նոբելյան թանգարանում հանդիպել են 2016-ի դափնեկիրները
- Բոբ Դիլանը չի գնա Ստոկհոլմ Նոբելյան մրցանակը ստանալու
- Բոբ Դիլանը հրաժարվել է Նոբելյան մրցանակը ստանալուց առաջ հարցազրուց տալ
- «Աղետ է». Նոբելյան մրցանակակիրը՝ ԱՄՆ ընտրությունների մասին
- Բոբ Դիլանը որոշել է ընդունել Նոբելյան մրցանակը
- Տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները երկուսն են
- Կոլումբիայի նախագահը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր
- Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է բրիտանացի երեք գիտնականի
- Բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել է ճապոնացի գիտնականը