Սոնա Պողոսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Իսրայելի Էյլատ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մինչև 20 տարեկանների 75 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող 18-ամյա Սոնա Պողոսյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն: Հայ մարզուհին պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 96 կգ և հրել 122 կգ` երկամարտի 218 կգ արդյունքով նվաճելով արծաթե մեդալ։
Մինչև 20 տարեկանների 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Սամվել Գասպարյանը, պոկելով 150 կգ և հրելով 196 կգ, երկամարտի 246 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ մինչ այժմ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել մինչև 20 տարեկանների պայքարում հանդես եկող, 77 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, մինչև 23 տարեկանների 77 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Օլթեցյանը նվաճել էչշր փոքր արծաթե մեդալ, իսկ կանանց պայքարում փոքր բրոնզե մեդալ էր նվաճել մինչև 20 տարեկանների պայքարին մասնակցող, 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: