Հարավային Կորեայի նախագահին խորհրդարանն իմպիչմենտ հայտնեց
Հարավային Կորեայի խորհրդարանը իմպիչմենտ հայտնեց այդ երկրի նախագահ Պակ Կին Հեին:
«Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ, խորհրդարանը կողմ է քվեարկել կոռուպցիոն սկանդալի հետևանքով նախագահի լիազորությունների վաղաժամ կասեցմանը:
Սահմանդրական դատարանը կորոշի՝ իրականացնել պատգամավորների նախաձեռնությունը, թե մերժել: Մինչ դատարանի որոշումը երկրի վարչապետը կկատարի նախագահի լիազորությունները:
Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն ներողություն է խնդրել երկրի բնակիչներից կապված իր շրջապատում ծագած կոռուպցիոն սկանդալի հետ և պատրաստակամություն է հայտնել վաղաժամ լքել իր պաշտոնը:
«Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում ազգից իմ կեղծավորության համար»,- ասել է նա՝ հավելելով, որ իր հետագա ճակատագիրը պետք է որոշի երկրի խորհրդարանը:
«Ես առաջարկում եմ խորհրդարանին որոշել իմ ապագան՝ ներառյալ նաև իմ նախագահության ժամկետի կրճատում»,- ընդգծել է երկրի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Սեուլում մեքենան մխրճվել է նախագահականի անվտանգության պահպանության ծառայության անցակետի մեջ
- Կորեայում բավարար թվով ձայներ են հավաքել երկրի ղեկավարին իմպիչմենթ հայտարարելու համար
- Հարավային Կորեայի նախագահը պատրաստ է վաղաժամ հեռանալ պաշտոնից
- Սեուլում հակակառավարական ակցիային ակնկալվում են 1,5 միլիոն մասնակից
- Հարավային Կորեայում ընդդիմությունն առաջարկել է արգելել նախագահին դուրս գալ երկրից
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Սեուլում նախատեսում են այսօր անցկացնել ամենաբազմամարդ հանրահավաքը
- Սեուլում հազարավոր մարդիկ պահանջում են երկրի նախագահի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան