Վերջին երեք շաբաթվա ընթացքում սիրիական զորքերը ազատագրել են Արևելյան Հալեպի 80 տոկոսը
Շուրջ 8,5 հազար քաղաքացի դուրս են եկել Հալեպի այն շրջաններից, որոնք գտնվում են ահաբեկիչ գրոհայինների ենթակայության տակ։ Նրանցից 2,9 հազարը երեխաներ են եղել։ Այդ մասին գրում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնին։
Միաժամանակ, քաղաքի արևելյան հատվածները շարունակում են լքել գրոհայինները, որոնք որոշել էին դադարեցնել հակամարտությունը։
«14 գրոհային վայր է դրել զենքերը, դուրս եկել քաղաքի արևմտյան հատված սիրիական բանակի մոտ։ Սիրիայի նախագահի համապատասխան որոշման համաձայն նրանք բոլորը համաներվել են», -ասել են կենտրոնից։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել է, որ սիրիական բանակը դադարեցրել է ակտիվ գրոհային գործողություննեը Հալեպի արևելյան հատվածներում, որպեսզի իրականացնի խաղաղ բնակիչների տեղափոխման գործողություն։ Խոսքը ութ հազար բնակչի մասին է։
Վերջին երեք շաբաթվա ընթացքում սիրիական զորքերը ազատագրել են Արևելյան Հալեպի 80 տոկոսը, որը գրավված էր դեռ 2012 թվականից։ Դեկտեմբերի 7-ին Հալեպի պատմական հատվածի պաշտպանությունը կոտրելով զինված ուժերը ստիպել են գրոհայիններին փախչել հարավային հատված։ Այժմ այդ հատվածը գրոհայինների կողմից գրավված միակ հատվածն է, որտեղ էլ նրանց հակամարտության օջախն է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան