Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից երկուսը կվերակառուցվեն
Դիարբեքիրի Սուր շրջանում 2015թ. տեղի ունեցած զինված բախումների հետևանքով մեծ վնաս կրած պատմական կառույցները կվերականգնվեն:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը շուրջ 40 մլն լիրա (մոտ 12 մլն դոլար) է տրամադրել՝ Սուրում գտնվող 11 պատմական շինությունների վերակառուցման համար:
Այդ շինությունների ցանկում ընդգրկված են նաև հայկական կաթոլիկ և բողոքական եկեղեցիները, որոնք հատկապես անցյալ տարի մեծ վնաս էին կրել թուրք-քրդական ռազմական գործողություններից: Կաթոլիկ եկեղեցում բախումների ժամանակ ինքնաշեն ռումբ էր պայթեցվել, ինչի հետևանքով ամբողջությամբ ավերվել էին եկեղեցու զանգակատունը, ճակատային պատերը և քահանայատունը:
Վերակառուցման արդյունքում կպահպանվի եկեղեցիների նախնական տեսքը: Այս ուղղությամբ որոշ աշխատանքներ արդեն մեկնարկել են, իսկ ավարտը նախատեսված է 2018-2019թթ.:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում