Ընտրություններին ՀԱԿ ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը. Զուրաբյան
2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Հայ ազգային կոնգրես»-ի ցուցակը գլխավորելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ վստահություն հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հարցին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի՞ դաշինքներ կկազմավորվեն, ի՞նչ ձևով կմասնակցեք ընտրություններին, նա ասաց. «Երբ որ դաշինքներ կազմավորելու գործընթացին գնանք, բանակցություններ հնարավոր են, բայց ես չեմ կարծում, որ ավելի լավ թեկնածու ինչ-որ մեկը կարող է առաջարկել ցուցակը գլխավորելու համար: Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջովին պատրաստ է նորից մտնել նախընտրական պայքարի մեջ»:
Լ. Զուրաբյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 17-ին կայանալու է ՀԱԿ համագումարը, որի ժամանակ ելույթ է ունենալու նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին