Նալբանդյան. Համբուրգի հանդիպումը կարևոր էր
ԱՄՆ պետքարտուղարը պետք է շուտ մեկներ Համբուրգից, այդ պատճառով հանդիպումը նման մակարդակով չկայացավ,- Համբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մանրամասնելով, թե ինչու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը չեն մասնակցել Մինսկի խումբը համանախագահող երկրների ԱԳ նախարարները:
Նա հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցիչը մասնակցել են նախօրեին կայացած հանդիպմանը:
«Հանդիպումն ինքնին արդեն կարևոր էր: Վերջին անգամ հանդիպել էինք Վարշավայում հուլիսին»,-ասաց նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկված խնդիրների մասին հարցին ի պատասխան Նալբանդյանը վկայակոչեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը:
«Այնտեղ հստակ նշված են այն խնդիրները, որոնք եռանախագահողները ցանկանում են քննարկել կողմերի հետ: Թե ինչ է ասում Ադրբեջանի արտգործնախարարը՝ իր գործն է. Մենք պետք է նայենք, թե ինչ են ասում Հայաստանի արտգործնախարարն ու եռանախագահողները»,-ասաց Նալբանդյանը:
Նա նշեց, որ համանախագահների ուժի կիրառման ու դրա վերաբերյալ սպառնալիքը բացառելու վերաբերյալ կոչերն ուղղված են Ադրբեջանին:
«Ադրբեջանն է, որ գնաց խաղաղության դեմ հանցագործությանը: Ապրիլին նա գնաց լայնածավալ ագրեսիվ գործողությունների, որոնց ընթացքում կատարեց բազմաթիվ բարբարոսություններ: Համանախագահները խստորեն դատապարտում են բարբարոսությունները»,-ասաց նախարարը:
Լրագրողները նկատեցին, որ Մինսկի խմբի համանախագահների կոչերը հասցեական չեն:
«Կարծում եմ նրանք, ովքեր զբաղվում են այս հարցում, լավ պատկերացնում են, թե ում մասին է խոսքը: Մենք էլ կցանկանայինք, որ հասցեական լինի, բայց միջոնրդները պետք է խոսեն դիվանագիտական լեզվով: Դիվանագիտական լեզուն էլ շատ հստակ էր»,-ասաց Նալբանդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը
- Համբուրգում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
- Նալբանդյան. Երբ խոսքը հակամարտության գոտու մարդկանց անվտանգության մասին է, ճղճիմ սակարկությունը տեղին չէ
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
- Զախարովա. Մենք ամեն ինչ կանենք, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը լինի արդյունավետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան