Քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանի տեղը չլրացվեց. Մ. Մելքումյան
«Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական կյանքի և քաղաքական գործընթացների համար անհրաժեշտություն է, որովհետև 1,5-2 տարի նրա՝ ակտիվ քաղաքականությունից ժամանակավոր հեռանալը ցույց տվեց, որ այդ տեղը չլրացվեց»,-Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ Գ. Ծառուկյանի՝ գալու հետ կապված վերջնական, հստակ հարցադրումների, ձևաչափի առանձնահատկությունների մասին իրավունքի ունի միայն նա հայտարարել:
Հարցին, թե հնարավո՞ր է վերադառնալու դեպքում ընտրությունների ժամանակ ԲՀԿ ցուցակը ղեկավարի հենց Գ. Ծառուկյանը, Մ. Մելքումյանն ասաց. «Նա մեր կուսակցության հիմնադիրն է, դե ֆակտո առաջնորդն է: Կգլխավորի, թե ոչ, ինչ ձևաչափով և այլն, ինքը որոշի: Կարծում եմ՝ հայտարարությունը չի ուշանա»:
Այնուհետև ԲՀԿ-ական գործիչն ասաց. «Այո ինքն է գլխավորելու նախընտրական ընդհանուր այն սխեման, որով մենք պետք է առաջ շարժվենք, բայց թե ինչ կոնկրետ դեմքերով, ձևաչափով, դրա մասին միայն ինքը կհայտարարի»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ խմբացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԲՀԿ-ն, ինչպես նաև ՀԱԿ-ը համարում է կիսաքայքայման եզրին գտնվող խմբակցություններ, Մ. Մելքումյանն ասաց. «Այդպիսի բան չկա: ԲՀԿ-ն ընտրություններին ցույց կտա, որ ինքը նաև իր արժանի տեղը ունի: Մենք գնալու ենք հաղթելու: Այդ հարցի պատասխանը լինելու է ապրիլյան ընտրություններից հետո»:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված չէ. ԲՀԿ նախագահ
- Էդ. Շարմազնովը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին
- Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում որպես ընդդիմադիր. Նաիրա Զոհրաբյան
- Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ. Վ.Էնֆիաջյան
- Գագիկ Ծառուկյանը կմտածի
- Խոսնակին հայտնի չեն Գագիկ Ծառուկյանի ծրագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան