ԼՂՀ ՄԻՊ. Զեկույցն ահազանգ է միջազգային հանրության համար
Մահապատիժ՝ հայ լինելու համար, հայատյացություն ամուր հիմքերի վրա դրված քաղաքականության արդյունքում քաղաքացիական ու զինվորական անձանց մարմինների անարագում ողջ ու մահացած ժամանակ:
Թալիշում, Սեյսուլանում ու Լելե Թեփեում ադրբեջանցիների կողմից արցախցիների նկատմամբ վայրագությունները ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը մանրամասն ներկայացրել է Թալիշ գյուղում այսօր հրապարակված զեկույցում:
«Հյուսիսում մենք ունեք վայրագության չորս միջադեպ, Սեյսուլանի ուղղությամբ՝ մեկ միջադեպ, հարավում՝ մեկ միջադեպ»,-ասաց Ռ. Մելիքյանը:
Նա հիշեցրեց, որ ադրբեջանցիները Թալիշում սպանել էին երեք քաղաքացիական անձանց, անարգել, իսկ 92-ամյա կնոջ մարմինը դեռ ողջ լինելու ժամանակ խոշտանգել: Դիվերսանտները հարձակվել են ՊԲ զինվորական բեռնատարի վրա:
«Այստեղ գլխատման երկու դեպք ունենք, մեկը կատարվել է մահացած վիճակում, դեռևս ողջ զինվորի աչքի առաջ, մյուս գլխատումը կատարել են երբ ողջ վիճակում»,-մանրամասներ հրապարակեց Մելիքյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ ադրբեջանական հսկողության ներքո հայտնված քաղաքացիական ու զինվորական անձանց անարգումների, խոշտանգումների, գլխատման երեք դեպքերի վերաբերյալ զեկույցում հրապարակաված տվյալները ներկայացվելու են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ու կառույցներին:
«Այդ գործողությունները կրել են համակարգված ու կազմակերպված բնույթ: Մենք սա հնչեցնում ենք որպես ահազանգ միջազգային հանրության համար: Դրանք պետք է արձագանք ստանան եվրոպական կառույցների կողմից»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ ՄԻՊ. Ադրբեջանի հսկողության ներքո հայտնվածների շուրջ 90%-ը ենթարկվել են պատերազմական հանցանքների
- Արցախի ՄԻՊ-ը զեկույց կհրապարակի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումների մասին
- ՀՀ և ԼՂՀ ՄԻՊ հայտարարությունը՝ Ա. Առաքելյանի վարորդական վկայականը Ադրբեջանում հայտնաբերելու մասին
- Տպագրվել է ԼՂՀ ՄԻՊ զեկույցը՝ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ
- ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցը ներկայացրել է միջազգային կառույցներին
- ԼՂՀ ՄԻՊ. Դիմելու ենք թե՛ Հաագայի դատարան, թե՛ այլ միջազգային դատարաններ. ՀԺ
- ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը կներկայացնի միջազգային կառույցներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան