
Թրամփը համատեղության կարգով կաշխատի նաև որպես րեալիթի-շոուի պրոդյուսեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կլինի ամերիկյան NBC հեռուստաընկերությամբ հունվարի 2-ից հեռարձակվելիք The Celebrity Apprentice րեալիթի շոուի պրոդյուսերը։ Հաղորդումը կվարի Առնոլդ Շվարցենեգերը։ Այդ մասին գրել է Variety պարբերականը։
Աղբյուրը հիշեցնում է, որ դեռ 2004-ին Թրամփը նույն հեռուստաընկերությամբ հեռարձակվող մեկ այլ հաղորդման՝ «Աշակերտ» պրոդյուսերն է եղել։ Այդ հաղորդումը ունեցել է բարձր վարկանիշ և երեք անգամ առաջադրվել «Էմմի» մրցանակի։
Նշվում է որ հաղորդման հեղինակ Մարկ Բյորնետի անունից հետո կհայտնվի Թրամփի անունը, որին կհաջորդի Շվարցնեգերի անունը, որը գործադիր պրոդյուսերն է հաղորդման։
Ըստ աղբյուրի, Թրամփին այս աշխատանքի համար վարձատրելու է MGM ընկերությունը, որտեղից հրաժարվել են լրատվամիջոցին ասել աշխատավարձի չափը։
Թրամփի մամուլի խոսնակ Հոփ Հիքսը ասել է, որ Թրամփը դեկտեմբերի 15-ին մամուլի ասուլիս է ունենալու, որտեղ կպատասխանի բոլոր հարցերին, նաև՝ բիզնես շահերի վերաբերյալ։