Սումգայիթի զոհերի հարազատները մեր երկրում չունեն սոցիալական հատուկ պաշտպանվածություն. Լարիսա Ալավերդյան
Սումգայիթյան ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների անդամները Հայաստանում չունեն սոցիալական հատուկ պաշտպանվածություն։ Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնի» ասուլիսում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
«Ես դրա մասին խոսում եմ 25 տարուց ոչ պակաս ու հերթական անգամ պատրաստվում ենք գործող վարչապետին նամակ ներկայացնել ու հանդես գալ նույն առաջարկությամբ։ Սումգայիթում կատարվածը իսկական ցեղասպանական ակտ էր ու այդ ժամանակ զոհվածներին դիտարկել որպես խուլիգանության հետևանքով մահացածներ, Հայաստանին պատիվ չի բերում», -հայտարարեց Ալավերդյանը՝ նկատելով, որ ապրիլյան իրադարձությունները ևս Ադրբեջանի կողմից ցեղասպանական ակտի դրսևորում էին։
Իրավապաշտպանը նաև հիշեցրեց, որ այսօր աշխարհում առաջին անգամ նշվելու է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Այդ մասին բանաձևը, հիշեցնենք ընդունվել էր նախորդ տարի ՄԱԿ-ի ընդհանուր ժողովում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան