Մենք նպատակահարմար չենք գտնում դաշինքով գնալ ընտրություններին. Մհեր Շահգելդյան
«Մենք կողմնակից ենք կուսակցությունների խոշորացմանը: Խորհրդարանական կառավարման համակարգում պետք է ունենանք կուսակցական կայացած ինստիտուցիոնալ համակարգ»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը:
Նա նշեց, որ այս հարցը քննարկել են նաև միջազգային կազմակեպությունների, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ հանդիպումների ժամանակ:
Հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ի՞նչ ձևաչափով է մասնակցելու, Մ. Շահգելդյանն ասաց, որ իրենք նպատակահարմար չեն գտնում դաշինքով գնալ ընտրություններին՝ հաշվի առնելով Հայաստանում հետընտրական պրոցեսները:
«Կան քաղաքական ուժեր, որոնք մեր կուսակցությանը միանալու ցանկություն են հայտնել»,- հավելեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Վանաձորում քաղաքապետի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, Մ. Շահգելդյանն ասաց, որ առկա հնարավորությունների շրջանակում լուծվելիք խնդիր է, բնականաբար մարդկանց պետք է աջակցել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին