Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրն է
Այսօր հիշատակվում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:
2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը միաձայն ընդունել է 69/323 բանաձևը, և ընտրել դեկտեմբերի 9-ը, քանի որ 1948թ. այդ օրն է ընդունվել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան:
Բանաձևը խրախուսում է բոլոր անդամ և դիտորդ պետություններին, ՄԱԿ-ի համակարգի բոլոր կազմակերպություններին, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ու անհատներին նշել այդ միջազգային օրը` Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև այդ հանցագործության դեմ պայքարի ու դրա կանխարգելման դերը բարձրացնելու և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը հարգելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան