Մեդինսկի. Պալմիրայում հուշարձանների վերականգնումը հնարավոր է ռազմական գործողությունների ավարտից հետո
ՌԴ մշակույթի նախարարությունը կարծում է, որ Պալմիրայում վնասված ճարտարապետական հուշարձանների վերականգնման ուղղությամբ լուրջ աշխատանքներ կարելի է սկսել միայն ռազմական գործողությունների ավարտից հետո:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ այս տարվա մայիսին եղել են Պալմիրայում:
«Նայել ենք: Վիճակը սարսափելի է: Բայց նախքան այնտեղ լուրջ աշխատանքները սկսելը, անհրաժեշտ է, որ ռազմական գործողություններն ավարտվեն»,- ասել է նա՝ խոսելով Միխայիլ Պիոտրովսկու առաջարկություն մասին՝ ՌԴ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել հանձնաժողով, որը կհամակարգի սիրիական հնագույն քաղաքում հուշարձանների վերականգնումը:
«Մենք աջակցում ենք այդ գաղափարը, մեր հանձնախումբն ամռանը եղել է Պալմիրայում»,- ասել է Մեդինսկին՝ միաժամանակ հավելելով, որ բազմաթիվ հուշարձաններ վերականգնման անհրաժեշտություն ունեն, բայց կրակոցների ներքո անհնար է սկսել աշխատանքներ:
2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Այսօր տարվա մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից: Քաղաքն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում:
Հարակից հրապարակումներ`
- Ժնևում առգրավվել են Պալմիրայից առևանգված հնագույն արտեֆակտներ
- ՌԴ Գիտությունների ակադեմիան հայտնում է Պալմիրայում մշակութային շերտի լուրջ վնասվելու մասին
- Պալմիրայում հայտնի հուշարձաններից միայն երկուսն է հնարավոր վերականգնել. մասնագետ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներն այցելելու են Պալմիրա
- Հնագետ. Լուսանկարներից կարելի է դատել, որ Պալմիրայի շենքերը հնարավոր է վերականգնել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան